Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարծում եմ՝ RP-ն ավելի փոքր վնաս կտա համակարգին, որովհետև բանիմաց չէ

Կարծում եմ՝ RP-ն ավելի փոքր վնաս կտա համակարգին, որովհետև բանիմաց չէ
11.10.2024 | 08:15

Ես կողմ եմ, որ Արփի (RP) Դավոյանը նշանակվի արդարադատության նախարար։

Ավելին՝ ունեմ նաև փոխնախարարի փայլուն թեկնածուներ, որոնք հաստատ մեծապես կօգնեն տիկին նախարարին գրանցելու հաջողություններ։

Դրանք են մեծանուն իրավագետներ Աղավնի Ղուշյանը և Խամաճիկ Խրտվիլյանը։

Չկա՛ մեկը, ով կարողանա մատնանշել նշված անձանց կողմից գեթ մեկ ապօրինություն, անբարոյականություն կամ հարամություն։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

Ես կարծում եմ՝ RP-ն ավելի փոքր վնաս կտա համակարգին, որովհետև բանիմաց չէ։ Այս առումով նա հաստատ ավելի լավ նախարար կաշխատի, քան «բանիմաց» Գ.Մինասյանը։

Բացի այդ, էքս-մինիստր Գրիգորը շատ վատ մարդ է։

Շա՜տ վատ։

Հաստա՛տ ֆրոյլին RP-ն ի վիճակի չէ էդքա՜ն վատ մարդ լինել։

Դիտվել է՝ 3537

Մեկնաբանություններ